News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկուհի Քաթրինա Ռեյդֆորդը, որը համարվում էր աշխարհի ամենագեր կինը, նիհարել է շուրջ 230 կգ-ով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ վկայակոչելով The Huffington Post UK-ն:

Պարբերականի ներկայացմամբ, 12 տարի առաջ ամերիկուհին 432 կգ քաշ ուներ, նրան անվանում էին «կեսմիլիոնանոց կին»:

Մանուկ հասակում Ռեյդֆորդը սեռական բռնության է ենթարկվել: Ավելի ուշ նա սփոփանք է գտել քաղցրեղեն ուտելու մեջ:

2003-ին Ռեյդֆորդի մոտ շնչառական խնդիրներ են սկսվել, եւ բժիշկները ստիպված են եղել քանդել պատը, որպեսզի «ազատեն» հիվանդին: Կինը վիրահատվել է եւ խիստ դիետայի անցել:

Ներկայումս կինը մոտ 203 կգ քաշ ունի, բայց ամերիկուհին ձեռքբերվածով չի բավարարվում: Նա նախատեսում է էլի նիհարել եւ ազատվել ավելորդ մաշկից: Նրա խոսքով, նախորդ տարի նա գնել է իր առաջին բիկինին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ