News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայից գիտնականները թեստ են մշակել, որի օգնությամբ կարելի է հասկանալ, արդյո՞ք մարդը, այսպես կոչված, «դեմքի կուրություն» ունի: Այս խնդիրն ունեցողներն ունակ չեն ընկալել եւ հիշել դեմքերը:

Այդ խնդրով տառապում է Երկրի բնակչության 2%-ը: «Դեմքի կուրությունն» առաջանում է գլխուղեղի ներքին ծոծրակի հատվածի վնասվելու հետեւանքով: Այս հիվանդության ծանր տեսակ ունեցողները չեն կարողանում ճանաչել ոչ միայն իրենց ընկերներին եւ ծանոթներին, այլեւ նույնիսկ ընտանիքի անդամներին:

Ըստ Planet Today-ի, լոնդոնցի գիտնականների մշակած թեստը կարող է «դեմքի կուրությունն» ախտորոշել տարբեր փուլերում: Այն կազմված է երկու տասնյակ հարցերից, որոնցից յուրաքանչյուրի համար հարցվողին պատասխանի 5 տարբերակ է առաջարկվում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ