News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հաճախ կշեռքին կանգնելը հանգեցնում է սեփական քաշի հանդեպ բարձր ուշադրության եւ դեպրեսիայի, ինչպես նաեւ սեփական մարմնից դժգոհության եւ ինքնագնահատականի նվազման: Այս մասին հայտարարել են ամերիկյան Մինեսոտայի համալսարանի գիտնականները:

10 տարի շարունակ 902 երիտասարդի մասնակցությամբ անցկացրած հետազոտության ընթացքում մասնագետներն արձանագրել են կամավորների կշռվելու հաճախակիությունը, նրանց քաշը, հոգեբանական եւ վարքի առանձնահատկությունները, սեփական մարմնից բավարարվածությունը, ինքնագնահատականի մակարդակը, դեպրեսիայի նախանշանների առկայությունը կամ բացակայությունը:

Պարզվել է, որ կանանց շրջանում քաշի հետ կապված վտանգավոր վարք է դրսեւորվում 80% դեպքերում: Այս կանանց մոտ մասնագետները ցածր ինքնագնահատականն եւ մարմնից անբավարարություն են նկատել, ինչպես նաեւ դեպրեսիայի նշաններ:

Մասնագետները նշում են նաեւ, որ այս ամենն ապագա սննդային խանգարումների պատճառ է դառնում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ