News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ավելի ու ավելի մեծ թվով ամերիկուհիներ են նախընտրում ապրել ծնողների կամ ազգականների հետ: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով Pew Research Center-ի հետազոտությունը:

Փորձագետների ուսումնասիրության համաձայն, 2014 թվականին 18-34 տարեկան ամերիկուհիների 36.4%-ն ապրել է ծնողների կամ այլ ազգականների հետ: Սա 1940-ական թվականներից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Ինչ վերաբերում է երիտասարդներին. 2014 թվականին ծնողների կամ այլ ազգականների հետ է ապրել նրանց 42.8%-ը՝ 1940 թվականի 47.5%-ի փոխարեն:

Ըստ Gazeta.ru-ի, 2000 թվականից ի վեր աղջիկներն ու պատանիներն ավելի հաճախ են ծնողների տանը մնում կամ վերադառնում են տուն: Այս միտումը կտրուկ ակտիվացել է տնտեսական անորոշության հետեւանքով, որի պատճառը 2000-ականների վերջին առաջացած բնակարանային շուկայի կոլափսն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ