News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Բրիգամ Յանգի համալսարանում անցկացված հետազոտությունն ապացուցել է, որ նիհարելու համար ավելի արդյունավետ է օրական հաշվել ոչ թե կալորիաները, այլ կծելու քանակը, ինչպես նաեւ ուտելիքի ու ըմպելիքի գդալները եւ ումպերը:

Փորձին մասնակցած կամավորները դրանց թիվը 20-30%-ով կրճատելով՝ կարողացել են մեկ ամսվա ընթացքում մինչեւ 1.5 կգ նիհարել, միաժամանակ որեւէ անհարմարություն չզգալով:

Հնարավոր է՝ նոր մեթոդի հաջողությունը կապված է սննդի քանակության սահմանափակման հետ: Սակայն պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ այդ դեպքում մարդը բնազդաբար ձգտում է բազմազան դարձնել սննդակարգը՝ հնարավորինս շատ համեր զգալու համար:

Kedem-ի փոխանցմամբ, այդպիսով ճաշացանկն ավելի հավասարակշռված է դառնում, եւ վնասակար սննդի հանդեպ հակումն աստիճանաբար նվազում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ