News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ինդիանայի համալսարանի գիտաշխատողները կարծում են, որ ձմռանը բազմաթիվ կանայք ագրեսիվ են դառնում: Նրանց կարծիքով, ագրեսիայի պատճառը ձմեռային կարճ օրերն են, մասնավորապես՝ արտադրվող մելատոնին հորմոնը, որը կախված է լուսավորությունից:

Մասնագետները նման եզրահանգման են եկել դաշտամկների մասնակցությամբ փորձի արդյունքում՝ նշելով, որ հետազոտության արդյունքները միանգամայն կիրառելի են մարդկանց պարագայում:

Հարկ է նշել, որ մարդկանց ագրեսիայի համար որոշակի հորմոններ են պատասխանատու. տղամարդկանց մոտ՝ տեստոստերոնը, կանանց մոտ՝ մելատոնինը:

Ըստ Informing-ի, մելատոնին հորմոնի մակարդակը բարձրանում է օրվա մութ ժամանակահատվածում:

Այսպիսով, ձմեռային կարճ օրերը նպաստում են մելատոնին հորմոնի՝ մեծ քանակությամբ արտադրությանը, ինչի հետեւանքով աճում է նաեւ կանանց ագրեսիվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ