News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները կարողացել են ազդել համային ընկալումների համար պատասխանատու՝ ուղեղի առաջնային համային կեղեւի վրա:

Հետազոտության ընթացքում ամերիկացի գիտնականները կարողացել են միացնել եւ անջատել դառը եւ քաղցր համային ընկալիչները: Հենց այդ երկու համերն են առավել կարեւոր ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների համար: Դառը համը նախազգուշացում է թունավոր մթերքների մասին, իսկ քաղցրը՝ շաքարով հարուստ էներգետիկ մթերքների մասին: Դառը եւ քաղցր նյութերի ներկայությունը որոշում են լեզվի վրա գտնվող ընկալիչները: Դրանցից էլ համի մասին ազդակը հասնում է ուղեղին:

Մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ տարբեր համերի համար պատասխանատու են լեզվի տարբեր ընկալիչները եւ նեյրոնների տարբեր խմբերը: Հետազոտության հեղինակ Չարլզ Ցուկերն ու նրա գործընկերները ուսումնասիրել են համային կեղեւի կետային հատվածները, որոնք պատասխանատու են դառը եւ քաղցր համի ընկալման համար, փոխանցում է Informing-ը:

Փորձը ցույց է տվել, որ կրծողները, որոնց մոտ ճնշել են քաղցրի ընկալիչները, կորցրել են այդ համը ճանաչելու կարողությունը: Նմանապես նրանք դադարել են ընկալել դառը համը, երբ անջատել են դառը համն ընկալելու կարողությունը:

«Համը, այն իմաստով, որը մենք ենք պատկերացնում, գոյություն ունի միայն  մեր ուղեղում: Լեզվի ընկալիչները որոշում են, թե ինչն է դառը, իսկ ինչը՝ քաղցր, բայց հենց ուղեղն է համապատասխան նյութերը սահմանում որպես դառը կամ քաղցր»,- պարզաբանել Ցուկերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ