News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վերջին տասնամյակում կանանց անունների շրջանում առաջատարը Սոֆիան է: Այսպիսի եզրահանգման են եկել BabyNameWizard.com կայքի մասնագետները՝ վերլուծելով աշխարհի 49 երկրներում մանուկներին տրվող անունների վիճակագրությունը:

Ըստ deti.mail.ru-ի, հունական ծագմամբ Սոֆիա անունը (σοφία - իմաստություն, գիտելիք, արվեստ) տարածված է ոչ միայն քրիստոնեություն դավանող երկրներում, այլեւ, օրինակ, Թուրքիայի սուննի մահմեդականների շրջանում: Տարբեր լեզուներում այս անունը տարբեր է հնչում՝ Սոֆիա, Սոֆի, Սոֆյա, Սոնյա, Զոֆա, Սոհվի, սակայն ամենուր հազարամյակների պատմություն ունի:

Այս անունով հաճախ կոչում են Եվրոպայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների երկրներում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Վերջին երկու տասնամյակի ընթացքում այն գերազանցել է անգամ անվիճելի առաջատարին՝ Մարիային:

Իսկ տղաների շրջանում ամենից տարածված անունը Մոհամմեդն է (Մուհամմադ, Մագոմեդ, Մահմուդ, Մամադու):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ