News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

10 տարի առաջ տանից փախած չինացի կնոջը գտել են ինտերնետ-սրճարանում: Ինտերֆաքսի փոխանցմամբ, այդ ընթացքում նա ժամանակի մեծ մասն անցկացրել է համակարգչային խաղ խաղալով:

Սյաո Յունը տանից հեռացել է 14 տարեկանում, ինչից հետո նրանից որեւէ լուր չեն ունեցել: Նոյեմբերի 20-ին ակումբում ստուգում անցկացնող ոստիկանների ուշադրությունը հրավիրել է կեղծ փաստաթղթեր ներկայացրած երիտասարդ միմ կին: Նրան ոստիկանական բաժանմունք են տարել, որտեղ էլ խոստովանել է, որ այդ ամբողջ ընթացքում ինտերնետ-սրճարաններում է անցկացրել:

Պարզվել է, որ Սյաո Յունը տարվել է CrossFire առցանց-խաղով: Տասը տարի շարունակ նա քնել է տարբեր սրճարաններում եւ բաղնիքներում: Երբեմն վաստակել է որպես գանձապահ, սակայն հիմնականում օգտվել է սրճարանների սեփականատերերի օգնությունից: Աղջկան տուգանել են 1000 յուանի (156 դոլար) չափով եւ կապվել ծնողների հետ: Մայրը պատմել է, որ այս ամբողջ ընթացքում չեն փոխել հեռախոսահամարը՝ հույս ունենալով, որ մի օր կգտնեն դստերը: Նա նաեւ խոստովանել է, որ հաճախ են բարկացել աղջկա վրա, բայց հիմա այդպես չեն անի, քանի որ Սյաո Յունն արդեն մեծ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ