News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոգեբանները պարզել են, թե ինչու են տղամարդկանց հրապուրում երկար մազերով աղջիկները։ Ինչպես կարծում են գիտնականները, այդ գրավչությունը գենետիկ մակարդակում է ընկած։

Մասնագետները հատուկ փորձ են անցկացրել, որին մասնակցել է 3 կին։ Նրանցից 2-ը երկար մազեր են ունեցել, իսկ մեկը՝ կարճ։ Կանայք փողոցով քայլելիս անցորդների մոտ իբր պատահաբար վայր են գցել իրենց ձեռնոցը։ Փորձի ժամանակ պարզվել է, որ անցորդ կանայք ձեռնոցը վերադարձրել են փորձին մասնակցող բոլոր 3 աղջիկներին, իսկ տղամարդիկ երկարամազ աղջիկների նետած ձեռնոցը 2 անգամ ավելի հաճախ են բարձրացրել եւ հանձնել տիրոջը, քան կարճ մազերով աղջկա ձեռնոցը, հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Raut-ը։

Պարզվում է, որ պատճառը տղամարդու ենթագիտակցությունն է, որով նա ընտրում է այն կնոջը, ով ունակ է առողջ սերունդ տալ։ Իսկ երկար մազերը ամուր առողջության խորհրդանիշ են համարվում նրանց մոտ։

Դրա հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ երկարամազ աղջիկները տղամարդկանց համար ավելի սեքսուալ են եւ գրավիչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ