News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գյուտարար Իսահակ Լեւին բաժակներ է ստեղծել, որոնք ջրին բնական հյութերի համ եւ բույր են հաղորդում: Այդ կերպ նա ջրի սպառումը բարձրացնելու հետաքրքիր միջոց է գտել՝ ուղեղին համոզելու, որ դա ոչ թե ջուր է, այլ հյութ: Բաժակները ստեղծելու համար Իսահակը 6 տարի է ծախսել:

Օգտագործելով միայն թույլատրված սննդային բուրավետիչներ՝ նա նարնջի, խնձորի, կիտրոնի եւ հատապտուղների համով 4 բաժակ է ստեղծել:

Գյուտարարի խոսքով, այդ բաժակներում լցված ջուրը համ չունի, սակայն մարդկային ընկալման առանձնահատկություններն այնպիսին են, որ բույրերն ազդում են համային զգացողությունների վրա: Իսկ բաժակների ձեւի շնորհիվ խմելու ժամանակ քիթն ընկալում է մեծ քանակությամբ բուրավետ նյութերը, եւ ուղեղն ըմպելիքը որպես հատուկ համով է ընկալում:

Ըստ Kedem-ի, «խաբուսիկ բաժակների» արտադրությունը սկսելու համար գյուտարարին 50 հազար դոլար է անհրաժեշտ եղել: Ակնկալվում է, որ դրանք վաճառքի կհանվեն 2016 թվականի սկզբին:

Ենթադրվում է, որ մեկ բաժակը կարժենա 20 դոլար, իսկ 4 տարբեր համերով հավաքածուն՝ 78 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ