News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում  քիչ առաջ ավարտվել է Ընտրական օրենսգրքի նախագծի փակ քննարկումը, որին ՀԱԿ-ից մասնակցել է Գագիկ Ջհանգիրյանը։ Նշենք, որ Ջհանգիրյանի առաջարկն էր լիագումար նիստից  բացի շարունակել քննարկումները եւ կատարել շտկումներ։

«Կարծում  եմ՝ այս քննարկումները օգտակար են, քանի որ այն ոչ միայն քաղաքական փաստաթուղթ է, այլեւ իրավական, եւ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես  Սահակյանը։

Նա վստահեցրեց, որ  երկրորդ ընթերցմանն արդեն նախագիծը կներկայացվի փոփոխված, սակայն խուսափեց փակագծերը բացել։

«Մենք գլուխ առ գլուխ անցնում ենք եւ հիմա կանխավ որեւէ բան չասեմ,  երկրորդ ընթերցման պարագայում կերեւա, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նույն լիագումար նիստերի դահլիճում, երբ որ քննարկումներ էին լինում, զուգահեռ շարունակվում էր քննարկումը նաեւ աշխատասենյակում եւ այդ ժամանակ ռեգիոնալ կուսակցություների գաղափարը դուրս մնաց, նման օրինակներ էլի կլինեն»,-ասաց պատգամավորը։

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի աշխատանքային քննարկումները կշարունակվեն վաղը, ժամը 18։00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ