News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին կոչ է արել հրապարակավ Ամերիկայի մտահոգությունը հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի անվտանգության սպառնալիքների կապակցությամբ, քանի որ վերջինս սպառնալիքների եւ բռնության է բախվում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ցեղասպանության հարցում իր տեսակետն արտահայտելու համար։

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մայիսի 3-ին դեսպան Բասին հղած նամակում հիշեցրել է, որ չնայած իրենց կոչերին, ԱՄՆ կառավարությունը Հրանտ Դինքի անվտանգության սպառնալիքների հարցով ոչ մի մտահոգություն չէր հայտնել, եւ Դինքը 2007-ի հունվարին սպանվել էր։ «Ցավոք, միայն  նրա մահվանից հետո ի պաշտպանություն նրա հրապարակային հայտարարություններ հնչեցին։ Այդ դառը փորձն աչքի առաջ ունենալով՝ կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի մեր կառավարությունը հրատապ իր մտահոգությունն արտահայտի Կարո Փայլանի անվտանգության կապակցությամբ եւ դատապարտի այդ խիզախ գործչի հանդեպ հնչող սպառնալիքները»,- ասված է դեսպանին հղված նամակում։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդերին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու օրինագծի քննարկումների ժամանակ իշխող կուսակցության պատգամավորները 3 օր շարունակ հարձակվել են քուրդ պատգամավորների վրա։ Իսկ մայիսի 3-ին իշխող կուսակցության անդամների գլխավոր թիրախը եղել է Կարո Փայլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ