ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն անցած Ադրբեջանի քաղաքացուն:

ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին – NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասել է, որ այցը կայացել է այսօր:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին՝ Մեհրաբի ուղղությամբ, հայկական կողմն էր անցել Ադրբեջանի քաղաքացի, 1977 թվականին ծնված Վալիեւա Զոհրա Վարձարքըզընը: Նա Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: