News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շաբաթական մեկ անգամ սեքսով զբաղվելը երկարացնում է արական սեռի կյանքի տեւողությունը։ Թայվանցի գիտնականները որոշել են պարզել, թե սեռական ակտիվության մակարդակն ինչ ազդեցություն է ունենում տղամարդու կյանքի տեւողության վրա։ Պարզվել է, որ կանոնավոր սեքսն, իրոք, կարեւոր է. շաբաթական առնվազն մեկ անգամ ինտիմ կապի մեջ մտնելով՝ արական սեռի ներկայացուցիչները կրկնակի մեծացնում են երկարակեցության շանսերը։

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ կանոնավոր սեռական կյանքը կարող է 50 տոկոսով կրճատել ինսուլտի առաջացման ռիսկը։ Բացի այդ, սեքսը 40 տոկոսով տղամարդկանց ապահովագրում է մահացու ելքով շաքարախտից, իսկ 30 տոկոսով՝ սրտի կաթվածից։ Սակայն ուժեղ սեռի ներկայացուցիչները պետք է հոգ տանեն այն մասին, որ կանոնավոր սեռական կյանք վարեն նախքան 65 տարեկան դառնալը։ Հակառակ դեպքում, մինչեւ 80 տարեկան չապրելու ռիսկը հասնում է 70 տոկոսի։

Դրա պատճառները պետք է փնտրել հորմոնալ ֆոնի մեջ։ Տղամարդու օրգանիզմում կարեւորագույն դեր է խաղում տեստոստերոն հորմոնը։ Եթե դրա ցուցանիշները շատ են նվազում, տղամարդը խոցելի է դառնում այնպիսի մահացու վտանգավոր հիվանդությունների համար, ինչպիսիք են սրտի կաթվածը, շաքարախտը եւ ինստուլտը։ Իսկ սեքսն օգնում է օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ տեստոստերոն արտադրել, հայտնում է Men’s Life–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ