News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հարրի Փոթերի երկրպագուն որոշել է իր տան ճաշասենյակը նմանեցնել Հոգվարթսի ճաշասենյակին: Դրա համար Շառլոթ Կիրիակուն 18 ամիս, 13 հազար ֆունտ սթեռլինգ է ծախսել, ինչպես նաեւ մեծ ջանքեր՝ մոգության դպրոցի ճաշասենյակի իրերին նման առարկաներ գտնելու համար:

Ըստ Telegraph-ի, Շառլոթի ընտանիքը՝ ամուսինն ու երեք երեխաները, հիացած են նրա ջանքերով: Հիմա ամբողջ ընտանիքը հենց այստեղ է անցկացնում ժամանակի մեծ մասը:

Իրերի մեծ մասը հաջողվել է գտնել հնաոճ իրերի խանութներում, սակայն նոր ճաշասենյակի գլխավոր առարկաները 200 ֆունտ արժեքով թղթե նամակն ու 350 ֆունտ արժեցած կախարդն է տարայում, որոնք իսկապես օգտագործվել են ֆիլմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ