Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում հուլիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նախօրեին երեկոյան Սիսիանից Աշոտավան գյուղ տանող ճանապարհին էլեկտրասյան մոտ տղամարդու դի է հայտնաբերվել: Քիչ անց պարզվել է տղամարդու ինքնությունը` նա Սիսիանի 60-ամյա բնակիչ է:
Սկզբում ահազանգ է եղել, որ նա էլեկտրասյան վրա աշխատելու պահին է վայր ընկել ու մահացել, սակայն ավելի ուշ տեղեկություններ են տարածվել, որ ինքնասպանություն գործելու նպատակով բարձրացել է հենասյան վրա, բռնել հոսանքի հաղորդալարերից եւ էլկտրահարվելու հետեւանքով մահացել:
Թե ինչ հանգամանքներում է մահացել, կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում: