News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այս պահին ծանր վիճակում է գտնվում, նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը:

«Նրա առողջական վիճակի հետ կապված որոշակի անորոշություն կա, տարբեր բժիշկներ են զննել, որոնք պատճառաբանում են, որ նրան չի կարելի վիրահատել, քանի որ վերքերը դեռ չեն լավացել: Հուլիսի 26-ին «Էրեբունի» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում հսկել են զինված ոստիկաններ, որի իմաստը եւս չենք հասկացել: Բուժքույրը հորդորել է որ դուրս գան` նշելով, որ ստերիլ չեն, Հովհաննեսն էլ է հորդորել, որ դուրս գա ոստիկանը, սակայն, ոստիկանը պատասխանել է` հեսա կթքեմ վրեդ: Հովհաննես Հարությունյանին այնուհետեւ «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել, իր խոսքով՝ սպանելով:

Տարել, շպրտել են մի խուց, որտեղ անմարդկային պայմաններ են: Ներս էինք մտնում խուց, բորբոսնած պատերով, օդ չկար շնչելու, քարանձավի նման: Հովհաննեսը պառկած էր ցանցով մահճակալի վրա, որը կորացած էր դեպի ներքեւ: Նա հյուծված պառկած էր մահճակալին, խավարասերներ էին վխտում նրա վերքերի վրայով, նրա ձեռքերը չէին հասնում, որ վերքերից հեռացնի խավարասերներին: Այնուհետեւ նրան նոր սենյակ տեղափոխեցին, եւ այն պայմանները, որում նա գտնվում է, էականորեն չեն տարբերվում, ուղղակի պատերն են ներկվել: Մահճակալն է նոր, էլի բռնվելու տեղ չկա, վիրավոր ոտքի վրա ուժ է գործադրում, որպեսզի կարողանա նստել: Միջատներ կան, հակասանիտարահիգիենիկ պայմաններ են, նա իր բնական կարիքները հոգում է հիվանդասենյակում եւ քանի որ չի կարողանում շարժվել, դա ժամերով մնում է հիվանդասենյակում այս շոգ պայմաններում»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ  Հովհաննես Հարությունյանին բուժօգնություն տրամադրում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, բայց ոչ ամեն օր. «Նա երեկ հենակներով փորձել է քայլել, ընկել է, որովհետեւ այդ պահին նրա մոտ չի եղել բժիշկ»:

Փաստաբանը նաեւ նշեց, որ քանի որ ինքը բարձրաձայնում է «Դատապարտյալների հիվանդանոցի» սենյակի պայմանների մասին, իր վրա ճնշում են գործադրում: «Վերջերս քրեակատարողական վարչությունը չափերն անցել է, իմ մասին հայտարարություններ անելով: Քրեակատարողական հիմնարկն ինձ հետ կապված վարկաբեկող հայտարարություններ է անում, իբր իմ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Սա էլ ճնշման մի ձեւ է, քանի որ Հովհաննեսին խոշտանում են»:

Փաստաբանը նշեց, որ այն անտարբերությունը, որը կա Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, չկա «Սասնա ծռերի» մյուս անդամների նկատմամբ:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը նույնպես նշեց, որ ԱՆ քրեակատարողական վարչությունը Հովհաննես Հարությունյանի պայմանների վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում. «Մատնանշելով, թե իբր իմ  ներկայությամբ Հովհաննեսի անկողինը փոխվել է, ապատեղեկատվություն է: Ես հայտարարում եմ, որ երեք օր չի փոխվել նրա անկողինը, արյունից սեւացած էր այն: Հովհաննես Հարությունյանը նաեւ բնական կարիքները հոգալու համար պետք է երկու ժամ սպասի, որպեսզի սանիտարը գա, ամբողջ գիշեր չեն տարել այն, այս ամեն ինչով փորձում են Հովհաննես Հարությունյանին նվաստացնել: Իմ ներկայությամբ բուժքույրը սիստեմա էր միացնում, եկել էր, չէր կարողանում միացնել ու ասում էր` ես հոգեբանական բաժանմունքից եմ, կյանքում առաջին անգամ եմ միացնում սիստեմա, դրա համար էլ չի ստացվում»:

Հովհաննես Հարությունյանի քույր Թամարա Հովհաննիսյանը եւս նշեց, որ իր եղբոր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ նա ոստիկանության ՊՊՇ գնդում գտնվելու ժամանակ, լրագրողների հետ զրույցում որոշ հայտարարություններ է արել, որոնք դուր չեն եկել իշխանություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ