News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

1923 թ. կնքված Լոզանի խաղաղ պայմանագրի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ծայրաստիճան կտրուկ արձագանք է առաջացրել Հունաստանում. պայմանագրի քննադատությունը Հունաստանի ԱԳՆ-ն գնահատել է որպես երկու երկրների միջեւ սահմանները կասկածի տակ դնելու ու տարածքային պահանջի փորձ հունական կղզիների նկատմամբ:

Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է հարգել 1923թ. համաձայնագիրը՝ ասելով, որ ոչ ոք, այդ թվում Անկարան, չի կարող չճանաչել Լոզանի պայմանագիրը, ինչպես եւ ամբողջ միջազգային իրավունքը:

Էրդողանի հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել հունական լրատվամիջոցներում: Թուրքիայի ղեկավարությունը ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ կասկածի տակ է դնում Լոզանի խաղաղ պայմանագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունաստանի կուսակցությունները համարում են, որ Թուրքիայի նախագահը պատահաբար չէ հենց այս պահը ընտրել իր հայտարարության համար, հաշվի առնելով, որ հիմա աշխուժացել են բանակցությունները կիպրյան խնդրի շուրջ ու լուծվում է փախստականների հարցը,որոնք Թուրքիայի տարածքից ԵՄ են ուղեւորվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ