News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության համար» մրցանակը 2016-ին ստացել են իրաքցի իրավապաշտպաններ, եզդի Նադիա Մուրադ Բասի Տախան ու Լամիա Աջի Բաշարը։ Այս մասին իր Twitter միկրոբլոգում հայտնել է Եվրախորհրդարանում լիբերալների խմբակցության նախագահ Գի Վերխոֆստթադը, հայտնում է DW–ը։

«Այս մրցանակը ճանաչում է այն պայքարը, որը Նադիան ու Լամիան մղել են իրենց ամբողջ կյանքում», - հայտնել է Եվրախորհրդարանում Իսպանիայից պատգամավոր Բեաթրիս Բեսերա Բաստերեչեան, որը երկու կանանց առաջադրել էր իրավապաշտպանության ոլորտի մրցանակի ստացմանը։ ԻՊ ջիհադականների կողմից գերեվարված այդ կանայք սեքսուալ ստրկությունից ազատագրվելուց հետո «կարող էին ընտրել զոհի դերը, բայց դրա փոխարեն որոշել են իրենց տառապանքների փորձն օգտագործել՝ օգնելու համար բոլոր կանանց ու աղջիկներին, որոնք մնում են ահաբեկիչների մոտ, նաեւ եզդիների ցեղասպանությունից տուժածների իրավունքների համար պայքար մղելու համար», -շեշտել է Բեսերա Բաստերեչեան։

1993-ին ծնված Նադիա Մուրադ Բասի Տախան գերեվարվել էր ԻՊ զինյալների կողմից 2014-ի օգոստոսին։ Առաջին անգամ նա իր պատմությունը պատմել է 2015-ին ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ։ Աղջկա մայրն ու եղբայրը սպանվել էին։

2016-ի սեպտեմբերի 16-ին ԻՊ նախկին գերին նշանակվել է ՄԱԿ –ի բարի կամքի դեսպան։ Հոկտեմբերի 10-ին նա նաեւ պարգեւատրվել էր ԵԽ Վացլավ Գավելի անունով իրավապաշտպանական մրցանակով։

Լամիա Աջի Բաշարը նույնպես 2014-ին էր գերեվարվել 16 տարեկանում։ Փախուստի ժամանակ նա պայթել էր ականի վրա ու կորցրել աչքը։

«Մտքի ազատության համար» սախարովյան մրցանակը, որը այդպես է կոչվել խորհրդային ֆիզիկոս ու իրավապաշտպան Անդրեյ Սախարովի անունով, ստեղծվել է Եվրախորհրդարանի կողմից 1988-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության ու հիմնարար ազատությունների գործում աչքի ընկած մարդկանց ու կազմակերպությունների պարգեւատրման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս գործի փաստերն իսկապես ցնցող են․ Ամալ Քլունին՝ ԴԱԻՇ-ի կողմից եզդիների ցեղասպանության մասին
Մեծ Բրիտանիան ճանաչել է Իրաքում եզդիների ցեղասպանությունը
Մեծ Բրիտանիան ճանաչել է եզդիների ցեղասպանությունը...
Լյուքսեմբուրգի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է եզդիների ցեղասպանությունը
Շնորհակալ ենք, որ գործում եք հանուն պատմական արդարության ու դրա...
Եզդիների առաջնորդները կոչ են անում աշխարհին կանխել Թուրքիայի կողմից ցեղասպանությունը
Նա Թուրքիային մեղադրել է ջիհադիստների գործը շարունակելու մեջ եւ միջազգային հանրությանը քննդատել եզդիների ցեղասպանության հերթական փորձի մասին լռելու համար․․․
Ֆրանկֆուրտի դատարանը եզդիների ցեղասպանության համար իրաքցուն ցմահ ազատազրկման է դատապարտել
29-ամյա Թահա Ալ-Ջումայլին մեղավոր է ճանաչվել ցեղասպանության, մարդկության դեմ մահվան հանգեցրած հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ռազմական հանցագործություններին նպաստելու․․․
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց 2014 թվականին Հյուսիսային Իրաքում եզդիների կոտորածների զոհերի հիշատակը
Դաժան սպանությունները սկսվել էին օգոստոսի 3-ին եւ կազմակերպվել ամբողջ աշխարհում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից...
Ամենաշատ