News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառայի շրջանում նախորդ տարի «Հայճար»–ի (Հայ ճարտարապետների ու ճարտարագետների միություն) կողմից հայտնաբերված հայկական գերեզմանոցը վերականգնվել ու խնամվել է։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Սեբաստիայի Զառայի շրջանում հայկական գերեզմանը հայտնաբերվելուց հետո գործարար Զառայի բնակիչ, գործարար Ֆեթհի Արասի հովանավորությամբ տեղի են ունեցել վերականգնման ու խնամքի աշխատանքներ։

Հոկտեմբերի 29–ին, տեր Զոհրապ Ջիվանյանի գլխավորությամբ տեղի է ունենալու Զառայի հայկական գերեզմանի բացման արարողությունը։

Նշենք, որ Զառայում մինչ 1915–ը հոծ հայ բնակչություն է ապրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ