News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Տղամարդկանց գրավչության գաղտնիքը բառացիորեն նրանց ձեռքերի մեջ է, պարզել են բրիտանացի գիտնականները: Մինչ այդ նրանք լուսանկարել են 49 երիտասարդ տղամարդկանց եւ համեմատել մատների երկարությունը նրանց բնավորության եւ կանանց մեջ ունեցած հաջողությունների հետ, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Mail-ը:

Հետազոտության ընթացքում չափվել է նրանց ձայնը, ստուգվել քրտինքը, որ պարզեն մարմնի հոտը: Ապա լուսանկարները ցույց են տվել կանանց` առաջարկելով գնահատել: Նրանք, ում մատնեմատերը երկար են եղել ցուցամատերից, իսկապես ավելի դրական արձագանքի են արժանացել կանանց մոտ, քան մյուսները:

Իսկ հոտը եւ ձայները որեւէ կերպ չեն ազդել կանանց կարծիքի վրա:

Հասկանալով, որ տվյալ հոդվածի ընթերցողն անմիջապես նետվելու է չափելու իր ցուցամատի եւ մատնեմատի երկարությունը, բրիտանական թերթը հստակեցնում է, որ համամասնությունը պարզելու համար հարկավոր է չափել ափի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ