News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական եւ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 12-ին: Այդ մասին հայտնեցին  Գնահատման եւ թեստավորման կենտրոնից, հավելելով, որ քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 8 հազար 957 դիմորդ:

Երեւանում կձեւավորվի տասնչորս քննական կենտրոն: 2012-13 թթ. ուստարվա ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 16 հազար 845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում հայտագրված է 1260 դիմորդ: Երեւանում դիմորդներների թիվը 5981 է: Արագածոտնի մարզից 727 դիմորդ կա. այս մարզում ձևավորվել է 2 քննակենտրոն։ Արարատի մարզում դիմում-հայտ է ներկայացրել 1238 դիմորդ. այստեղ կգործի 3 քննական կենտրոն։Արմավիրում հայտ է ներկայացրել 1267 դիմորդ, Գեղարքունիքում' 1216, Լոռու մարզում' 1437, Կոտայքի մարզում' 1310, իսկ Շիրակի մարզում' 1540 դիմորդ: Նշված բոլոր մարզերում կգործի 3-ական քննակենտրոն։ Սյունիքի մարզում քննության դիմում-հայտ է ներկայացրել 937 դիմորդ: Այս մարզում կձևավորվի 3 քննակենտրոն՝ 2-ը Գորիսում, 1-ը՝ Կապանում։ Վայոց ձորից քննություն կհանձնի 408 դիմորդ 1 քննակենտրոնում։ Տավուշի մարզում 784 դիմորդ է դիմում-հայտ ներկայացրել. այստեղ 2 քննակենտրոն կգործի։Դիմորդների թվի կտրուկ աճ է արձանագրվել Արցախի Հանրապետությունում։ Այստեղ 2010թ.-ին դիմորդների թիվը եղել է 876, իսկ այս տարի դիմում-հայտ է ներկայացրել 1260 դիմորդ։

Տպել
Ամենաշատ