News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կնոջ` մկնդեղ խմելու եւ երկու անչափահաս երեխաներին մկնդեղ խմեցնելու արարքը պայմանավորված էր ընտանիքում ունեցած անախորժություններով: NEWS.am-ի հավաստի աղբյուրները հայտնեցին, որ այդ կինը Գյումրի հարս էր գնացել եւ ընտանիքում անախորժություններ ունենալով, մասնավորապես`  վիճել էր ամուսնու հետ, երեխաներին վերցրել եւ եկել էր հոր` Ակունք գյուղում գտնվող ընկերոջ տուն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը եւս NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ թեեւ դեպքը եղել է Ակունքում, բայց դա կապ չունի իրենց գյուղի հետ, այդ կինը հյուր էր եկել իրենց մոտ: Նա նշեց, որ մկնդեղ խմելուց եւ երեխաներին խմեցնելուց առաջ կինը եղբոր կնոջը հաղորդագրություն է գրել հեռախոսով, որ «զգույշ եղեք, կարող է նման փորձ անեմ», դրա համար էլ հնարավոր է եղել նրանց ժամանակին տեղափոխել հիվանդանոց եւ փրկել:

Ինքնասպասնության փորձ արած մայրը տնային տնտեսուհի է, զբաղվում է երեխաների խնամքով: Գյուղապետը հյուրընկալող ընտանիքից հետաքրքրվել է եւ պարզել, որ երբեւէ կնոջ մոտ որեւէ հոգեկան շեղում չի նկատվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս Վարդենիսի Ակունք գյուղում 25-ամյա մի մայրիկ փորձել է ինքնասպանություն գործել, ինչպես նաեւ սպանել իր երկու փոքրիկ՝ երեք ու վեց տարեկան որդիներին: Նա մկնդեղ է խմեցրել նրանց եւ քնեցրել, ինչից հետո ինքն է խմել: Սակայն երբ նրանց ինքնազգացողությունը վատացել է, նրանց մտերիմները տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց:

Ոստիկանությունում հարուցվել է քրգործ 34-104 հոդվածի 2-դ մասի 1-ին հատվածով (սպանության հանցափորձ):

Տպել
Ամենաշատ