News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մահացել է ամերիկացի առաջին կին աստղագնաց Սալի Ռայդը: Նա մահացել է հուլիսի 23-ին` 61 տարեկան հասակում: Վերջին մի քանի տարիներին Ռայդը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով էր տառապում:

Ինչպես Agence France-Presse-ին վկայակոչելով հայտնում է «lenta.ru» -ն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Ռայդի վախճանը, նրան անվանել է  «ազգային հերոս»: «Սալիի կյանքը մեզ ցույց է տվել, որ մեր հնարավորություններն անսահման են», - նշել է Օբաման:

Սալի Ռայդը ծնվել է 1951 թվականի մայիսի 26-ին Քալիֆորնիայում, ավարտել է Սթենֆորդյան համալսարանը` աստիճան ստանալով ֆիզիկայի բնագավառում: NASA-ի ծրագրին նա միացել է 1977 թվականին` արձագանքելով համալսարանական թերթի գովազդին: 

NASA-ում իր կարիերայի ընթացքում Ռայդը երկու անգամ մասնակցել է տիեզերական առաքելությունների` 1983 եւ 1986 թթ.` ընդհանուր առմամբ տիեզերքում մնալով  350 ժամ: Ռայդը տիեզերական գոծակալության աշխատանքից հեռացել է 1987 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ