«Արմենիա» բժշկական կենտրոնում հունիսի 19-ին երկվորյակի սպասող հղի կնոջը մահվան փաստով նշանակվել է կրկնակի  փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ`  արդեն եկել է նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանը, սակայն այլ մանրամասներ չեն կարող հաղորդել:

Դեպքի առթիվ ոստիկանությունում շարունակվում են նյութեր նախապատրաստվել, ընթանում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հունիսի 18-ի առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոն է  տեղափոխվել 30-32 տարեկան հղիության 9-րդ ամսում գտնվող կին` փայծաղի պատռվածքով: Ռազմիկ Աբրահամյանը ասել էր, որ վիրաբույժը վիրահատել է կնոջը, սակայն նա չափից շատ արյուն էր կորցրել, ամեն ինչ արել են կյանքը փրկելու համար, բայց հնարավոր չի եղել եղավ: «Փայծաղը պայթել էր, ամբողջ արյունը լցվել էր որովայնի խոռոչը»,- ասել էր Ռազմիկ Աբրահամյանը:, Կինը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սակայն ժամանակավորապես ապրում էր Երեւանում: