Դավիթաշենի կամրջից 20-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը կանխվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նշենք, որ դեռ  մեկ ժամ առաջ մոտ 20 տարեկան մի երիտասարդ ցանկանում էր ինքնասպանություն գործել: Ահազանգն ստանալուն պես, ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Դեպքի վայրում են նաեւ Արտակարգ իրավիճակների փրկարարները: Նրանք համատեղ ուժերով երիտասարդին համոզում էին ինքնասպանություն չգործել: