News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2013 թվականին նախատեսվում է ստեղծել ՀԱՊԿ առաջին ակադեմիան։ Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Նման ակադեմիաներ նախատեսվում է ստեղծել Կազմակերպության բոլոր երկրներում, նշել է նա։

«Մենք ուրախ ենք, որ առաջինը Հայաստանում այդպիսի ակադեմիա կստեղծվի։ Նրա խնդիրներից մեկը կլինի ռազմական անվտանգության բնագավառում մասնագետների պատրաստումը»,- նշել է Արթուր Բաղդասարյանը։

Նա հիշեցրել է, որ 2012 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացված ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցել են մոտ 2000 զինծառայողներ, 500 տեխնիկա, այդ թվում նաեւ հայկական արտադրության անօդաչուներ։ Նա ավելացրել է, որ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի եւ նոր եռանդով կշարունակվի 2013 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ