Ուրուգվայի Սենատը կողմ է քվեարկել նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը` հետերո եւ հոմոսեքսուալ զույգերի ամուսնությունները կարգավորող միասնական օրենք ընդունելով, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»:

Դեկտեմբերին օրինագիծը հավանության է արժանացել խորհրդարանի ներքին պալատում, որտեղ էլ այն փոփոխություններով հանդերձ կվերադարձվի` վերջնական հաստատման համար: Եթե դա իրականանա` Ուուգվայը Լատինական Ամերիկայում կդառնա երկրորդ, իսկ ամբողջ աշխարհում տասներկուերորդ երկիրը, որտեղ նույնասեռ ամուսնություններն օրինական բնույթ կկրեն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օրենքը թույլ է տալիս զույգերին որոշել, թե ում ազգանունը կրի երեխան տվյալ ընտանիքում, հստակեցնում է որդեգրության եւ բեղմնավորման կանոնները, ինչպես նաեւ բացառում է «ամուսին» եւ «կին» բառերը` դրանք փոխարինելով չեզոք «պայմանավորվող կողմերը» ձեւակերպմամբ: Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան արդեն հայտարարել է, որ պատրաստվում է ստորագրել նույնասեռ ամուսնությունների մասին օրինագիծը: