Ռոստովի «Տերեմոկ» մանկապարտեզում վարակված երեխաների թիվն աճել է, հայտնել են Ռոստովի մարզի առողջապահության նախարարությունից:

Բուժաշատողների հսկողության ներքո արդեն 109 երեխա կա, որոնցից 65-ն ամբուլատոր բուժում են ստանում տանը: Քաղաքային հիվանդանոցի ինֆեկցիոն մանկական բաժին են տեղափոխվել 44 երեխաներ, որոնցից երկուսը շփվել էին  մանկապարտեզի սաների հետ:

Հունիսի 7-ին պրոֆիլակտիկ նկատառումներով բուժաշխատողները հսկողության տակ են պահել մանկապարտեզի բոլոր 250 երեխաներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վարակի ալիքը Դոնի Ռոստովի «Տերեմոկ» մանկապարտեզում սկսվել էր հունիսի 4-5-ին, մեկ երեխա մահացել էր: