ԱՄՆ-ի բանակի շարքային զինծառայող Բրեդլի Մենինգը, որը օգոստոսի 21-ին 35տարվա ազատազրկման է դատապարտվել գաղտնի տեղեկությունները մամուլում հրապարակելու համար, հայտնել է սեռը փոխելու ցանկության մասին:

Կյանքի մնացած տարիները Մենինգը մտադիր է անցկացնել որպես կին` Չելսի Մենինգ անունով: Առաջիկայում նա պատրաստվում է հորմոնային թերապիա սկսել, հայտնում է Life News-ը:

Հիշեցնենք, Մենինգի դատավճռի հրապարակումից հետո ԱՄՆ-ում նրան զորակցող ցույցեր էին անցկացվել, նաեւ` նրան ներում շնորհելու խնդրագիր են պատրաստվում ներկայացնել նախագահ Օբամային: