Ամերիկացի զինվորականները սեռը փոխել ցանկացող Wikileaks-ի ինֆորմատոր Բրեդլի Մեննինգին հիշեցրել են, որ ռազմական բանտերում հորմոնաթերապիա եւ սեռափոխության վիրահատություն չեն իրականացնում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NBC News հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեննինգը հայտարարել էր, որ ցանկանում է ապրել որպես կին, խնդրել էր իրեն Չելսի կոչել եւ հաղորդել էր, որ պատրաստվում է հորմոնաթերապիայի կուրս անցնել:

Wikileaks-ի ինֆորմատորը հայտնել է սեռը փոխելու մտադրության մասին http://news.am/arm/news/167884.html

ԱՄՆ ռազմական դատարանը օգոստոսի 21-ին Wikileaks-ի ինֆորմատոր Բրեդլի Մեննինգին դատապարտել էր 35 տարի ազատազրկման: