Այսօր առավոտյան ժամը 09.30-ի սահմաններում Սուխումում սպանվել է ռուսական հյուպատոսության առաջին քարտուղար, 36-ամյա Դմիտրի Վիշերնեւը:

Անհայտ անձը Վիշերնեւի վրա կրակել է, երբ նա ծառայողական մեքենայով դուրս էր գալիս ավտոտնակից, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանն այս մասին հայտնել է Աբխազիայի մայրաքաղաքի ՆԳՆ-ի ներկայացուցիչը: Սպանությունը տեղի է ունեցել այն տան հարեւանությամբ, որը ռուսական դեսպանատան աշխատակիցը  վարձակալել էր:

Վիշերնեւի կողքին կինն է եղել: Նա չի տուժել: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի օպերատիվ աշխատակիցները: Ճշտվում են կատարվածի հանգամանքները: