Եռակի օլիմպիկան չեմպիոն եւ ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան հայտնվել է ռուս բլոգերների թիրախում: Բանն այն է, որ նա իր Twitter-ում նկար է տեղադրել, որտեղ ԱՄՆ նախագահ Օբաման բանան է համտեսում: Բացի այդ պատգամավորը հավելել է, որ այդ լուսանկարում ոչ մի ամոթալի բան չի տեսնում:

Առաջինն իր ֆեյսբուքյան էջում բարկացել է Ռուստեմ Ադագամովը: Նա իր էջում է տեղադրել է Ռոդնինայի գրառմամբ «սքրին-շոթ»-ը եւ նշել է, որ «պատգամավորը չար կատակներ է անում»: Ռոդնինան անմիջապես պատասխանել է իր էջում. «Խոսքի ազատությունը հենց խոսքի ազատությունն է: Ձեր բարդույթների համար ինքներդ եք պատասխանատու»: Պատգամավորը նաեւ նշել է, որ բավական էր Նավալնի հայրիկն» արձագանքեր, «գործել է շղթայական ռեակցիան»:

«Օ՜օօօ, ռեյտինգը վեր է բարձրանում: Ուղղակի պետք է մի փոքր դոպինգ ավելացնել եւ հիմնարար @navalny-ի «Օ» ակտիվությունը բորբոքվում է(թեեւ դեռ լիալուսին չէ:))))»,- քիչ ուշ պատասխանել է Իրինա Ռոդնինան:

Լուսանկարի hետնամասում Բարաք Օբաման ու իր կին Միշելն են, իսկ առաջին հատվածուm բանան է պատկերված: Իրական լուսանկարn արվել էր 2011թ.-ին, բասկետբոլի մրցախաղի ժամանակ, եւ այնտեղ, իհա8կե, ոչ մի բանան չկա: Ինչպես պարզաբանել է Ռոդնինան, այդ նկարն իրեն ուղարկել են Միացյալ Նահանգներից: