Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում Ամանորին նվիրված կորպորատիվ խնջույքի ժամանակ մահացել է Ձմեռ պապի դերում հանդես եկող տղամարդը:
Հաղորդվում է, որ ճաշարաններից մեկը դեկտեմբերի 22-ին նշում էր Ամանորը: Ձմեռ պապի դերում հանդես եկող 41-ամյա տղամարդը երեկոյի վերջում պառկել էր հանգստանալու:
«Աշխատակիցներից մեկը համաձայնել էր Ձմեռ պապ լինել: Երեկույթի վերջում 41-ամյա տղամարդը պառկել էր հանգստանալու եւ մահացել», - հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ վարկածներից մեկի` նա մահացած էր հայտնաբերվել՝ կպչուն ժապավենով բերանը փակած: Ըստ նախնական տվյալների` տղամարդը կարող էր խեղդվել փսխման հետեւանքով: Սակայն իրավապահ մարմիններում այդ վարկածը չեն հաստատում:





























