News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հունվարի 10-ին վթարի ենթարկվելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ընթանում է հետաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լուիզա Ղամբարյանը:

Նա նշեց, որ դեռ մեքենան չեն սարքել, անհրաժեշտ է, որպեսզի հետաքննությունը ավարտվի, լինի համապատասխան եզրակացություն եւ ըստ այդմ էլ որոշվի, թե որ մեքենայի ԱՊՊԱ-ն կվերանորոգի դերասանուհու մեքենան: Լուիզա Ղամբարյանն շեշտեց, որ վթարի մեղավորը ինքը չի եղել, մնում է մյուս վարորդը եւս ընդունի, որ ինքն է մեղավոր եւ մեքենան վերանորոգեն: Թե ինչքան վնաս է հասցվել դերասանուհու մեքենային, առայժմ հայտնի չէ, գնահատում եւ հաշվարկ չի արվել:

Այժմ Լուիզա Ղամբարյանը երթեւեկում է ամուսնու ծառայողական մեքենայով, ինչպես նաեւ ընկերուհին է օգնում այդ հարցնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դերասանուհի Լուիզա Ղամբարյանն հունվարի 10-ին, վթարի է ենթարկվել: Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում ժամը 14:10-ի սահմաններում բախվել են Լուիզա Ղամբարյանի վարած KIA եւ Ս. Չ.-ի Daewoo Nexia մակնիշի մեքենաները: Վթարի հետեւանքով տուժածներ չկան, միայն գույքային վնաս է հասցվել: 

Տպել
Ամենաշատ