Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ամենավստահելի  թիկնապահների սահմանափակ շրջապատությամբ մեկնել է Խարկով: Այդ մասին հաղորդում է ZN.UA-ն, վկայակոչելով նախագահի աշխատակազմում առկա բարձրաստիճան պաշտոնյային: Նախագահի օդանավում են խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլուեւը եւ պատգամավոր ու գործարար Վադիմ Նովինսկին: Ինքաթիռի չվերթն է  Կիեւ-Խարկով-Մարիուպոլ-ՌԴ, սակայն կարող է փոփոխվել:

Պարբերականի աղբյուրը նաեւ ընդգծել է, որ Յանուկովիչը վստահ չէ Գերագույն Ռադայի կողմից ընդունված օրենքի նպատակահարմարության  մեջ վերականգնել 2004թ.-ի Սահմանադրությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ուկրաինական ընդդիմությունը՝ Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու Վիտալի Կլիչկոն եւ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել են համաձայնություն իրավիճակի քաղաքական կարգավորման մասին: Նույն օրը Գերագույն ռադան մի շարք որոշումներ է ընդունել՝ 2004թ.-ի սահմանադրության վերականգնում, ՆԳՆ ղեկավարությունից Վիտալի Զախարչենկոյի պաշտոնից հեռացում, ակտիվիստների ազատ արձակում:  Բացի այդ որոշում է ընդունվել ազատ արձակել «Բատկովշչինայի» առաջնորդ Յուլիա Տիմոնշենկոյին: