Մեծ Բրիտանիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որով իշխանությանը կոչ է անում Պաղեստինը ճանաչել ինքնիշխան պետություն, գրում է Reuters-ը:
Աղբյուրը նշում է, որ միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի մամուլի քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ Բրիտանիան չի փոխի իր արտաքին քաղաքականությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Բրիտանիան Պաղեստինը որպես պետություն չի դասակարգում, սակայն ասում է, որ կարող է փոխել իր որոշումը ցանկացած պահի, եթե դա կօգնի Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: «Ես բավական հստակ ծանոթ եմ կառվարության դիրքորոշմանը, եւ այն չի փոխվի», - ասել էր Քեմերոնի մամուլի քարտուղարը:
Գործակալությունը նշում է, որ օրինագծին կողմ է քվեարկել 274 խորհրդարանական, դեմ` 12-ը։





























