Հարավային Կորեայի Սոնամե քաղաքում համերգի ժամանակ առնվազն 16 մարդ է զոհվել, եւս 10 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, հայտնում է «Utro»-ն՝ վկայակոչելով Yonhap կորեական գործակալությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ունկնդիրները փորձել են ավելի մոտենալ բեմին եւ կատարողներին՝ բարձրանալով օդափոխման հորանի վրա, որը ծածկված է եղել ճաղավանդակով: Վերջինս չի դիմացել ծանրությանը եւ փլվել է: Արդյունքում 26 մարդ ընկել է 4-րդ ստորգետնյա հարկ:
Միջադեպը տեղի է ունել փոփ-երաժշտության փառատոնի ժամանակ, որը անցկացվել է Պանգեի տեխնոլոգիական հարթավայրում: Համերգին առնվազն 700 մարդ է ներկա գտնվել:



























