Բարձր գները պահպանելու նպատակով Սաուդյան Արաբիան պատրաստ է կրճատել նավթի հանույթը, հայտնում է «Փաստեր եւ փաստարկները»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «սեւ ոսկու»՝ բարելի դիմաց 80 դոլար գինը շահավետ կլինի OPEC-ի երկրների մեծ մասի համար, որի նիստը կկայանա նոյեմբերի 27-ին:

Սակայն Citigroup-ի փորձագետները կարծում են, որ Սաուդյան Արաբիան չի նվազեցնի նավթի հանույթի տեմպերը՝ չինական շուկայում նախկին դիրքերը կորցնելու մտավախությամբ: Չինաստանը նավթի մատակարարաման բանակցություններ է վարում Ղազախստանի, Էկվադորի եւ Վենեսուելայի հետ: Համաձայնություններ կան նաեւ Ռուսաստանի հետ:

Սաուդյան Արաբիան կպահանջի, որպեսզի OPEC-ի մյուս երկրները սկզբում նվազեցնեն հանույթը: Այդուհանդերձ, գնանշման կրճատման ծրագրեր ունեն միայն Վենեսուելան եւ Էկվադորը: Citigroup-ը կարծում է, որ կարտելի անդամների տարաձայնությունները կարող լուծել OPEC-ի անդամ չհանդիսոացող երկրների  հետ մրցակցությունը: ԱՄՆ-ն ավելացնում է  նավթի հանույթը՝ շրջանցելով Պարսից ծողի երկրներին: Վերլուծաբանները համոզված են, որ ԱՄՆ-ում հանույթը շահավետ կլինի նույնիսկ բարելի դիմաց 60 դոլարի դեպքում: Citigroup –ի փորձագետները նաեւ ենթադրում են, որ հանույթի կրճատումը տեղի կունենա 2015թ.-ից ոչ վաղ: