Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում ծնկից վերեւի հատվածում դեկտեմբերի 3-ին պայմանագրային զինծառայող է վիրավորվել:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, վիրավորված զինծառայողը Նոյեմբերյանի բնակիչ, 20-ամյա Կարեն Գագիկի Անանյանն է: Նա այժմ գտնվում է Կենտրոնական զինվորական հոսպիտալում: