Անհայտ վարորդը անասելի արագության տակ վրաերթի է ենթարկել մի հետիոտնի, ընդ որում այնպես, որ անցորդին շպրտել է դեպի հանդիպակաց ուղի, որտեղ նա մահացել է տեղում: Պատահարը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայում, տեղական ժամանակով ժամը 23-ի սահմաններում: Զոհվածը Իշխան Հակոբջանյանն է, ծնված 1933թ.:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարդասպանը թաքնվել է դեպքի վայրից՝ այնտեղ թողնելով իր մեքենայի դիմացի հայելին: Ըստ հայելու հստակեցրել են, որ մեքենան եղել է արտասահմանյան արտադրության: Դեպքի վայր էին ժամանել Կենտրոնի փոխոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը, նաեւ Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:




























