«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված գնդապետ Վարդան Վարդանյանն արդեն 3 օր է՝ հացադուլ է հայտարարել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ նրա առողջական վիճակը բավարար է, գտնվում է առանձին խցում՝ բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ ավելի վաղ հացադուլ էր հայտարարել նաեւ պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Նա պահանջում էր ազատ արձակել կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին: Հացադուլ հայտարարած ՀԽ անդամ Գեւորգ Սաֆարյանն էլ երեկ դադարեցրել է այն:





























