News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի երեք խոշոր բուհերում հայտարարված ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին առաջադրումները շարունակվում են:

ԵՊԲՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ մրցույթին մասնակցելու համար առայժմ դիմել է միայն գործող ռեկտոր Միքայել Նարիմանյանը, փաստաթղթերը ընդունում են մինչեւ վաղը՝ մայիսի 21-ը:Մրցույթը կկայանա հունիսի 5-ին:

ԵՊՀ-ում եւս առայժմ միայն դիմել է միայն գործող ռեկտորը Արամ Սիմոնյանը: Այստեղ փաստաթղթերը ընդունվում են մինչեւ հունիսի 9-ը, իսկ մրցույթը կկայանա հունիսի 19-ին:

ՀՊՃՀ-ում եւս առայժմ միայն դիմել է ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Մյուս շաբաթ սպասվում են մրցակից թեկնածուների առաջադրումները: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հնարավոր է իր թեկնածությունը առաջադրի նաեւ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը կամ էլ սեքս սկանդալի արդյունքում ՀՊՃՀ պրոռեկտորի եւ Ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացված Աշոտ Խաչատրյանը: Այստեղ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 8-ին, մրցույթը կկայանա հունիսի 20-ին:

Տպել
Ամենաշատ