News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռիգայի ամփոփիչ փաստաթղթի կապակցությամբ Ադրբեջանի եւ Բելառուսի դիրքորոշումը օրինակ է այն բանի, թե ինչպես պետք է մեր համագործակցությունը տարբերակված ձեւեր ստանա։ Այս մասին մայիսի 22-ին «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ պատասխանելով հռչակագրի ստորագրման գործընթացը Ադրբեջանի անհամաձայնության պատճառով ձգձգվելու մասին  Wall Street Journal-ի թղթակցի տված հարցին։

Տուսկի խոսքով՝ անհատական մոտեցումը եղել է գագաթնաժողովի հիմնական թեման։  «Մեզ նոր գործիքներ են անհրաժեշտ թե՛ Եվրամիության, թե՛ «Արեւելյան գործընկերության» համար։ Սա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իմ զրույցի հիմնական թեման է եղել։ Դա գագաթնաժողովից հետո էր։ Մենք խոսել ենք նոր գործիքների եւ նոր մոտեցումների մասին։ Ադրբեջանը տրամադրված է ԵՄ-ի հետ համագործակցության շարունակմանը եւ ամրապնդմանը, եւ Ալիեւը դա հասկացնել տվեց։

Ադրբեջանին պետք են Եվրոպայի հետ լավ հարաբերությունները։ Դրանում կասկած չկա։ Իսկ ինչ վերաբերում է հռչակագրի շուրջ առաջացած էմոցիաներին, իրավիճակը հեշտերից չէր։ Եղան շատ փոփոխություններ, սակայն մեր մտադրությունները չեն փոխվել։ Ես գոհ եմ գագաթնաժողովի արդյունքից՝ չնայած հռչակագրի տեքստի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին»,- եզրափակեց Դոնալդ Տուսկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ