Երեւանի N հիմնական դպրոցի ուսուցիչ Արմեն Ա.–ը մեղադրվում է 9-րդ դասարանցի աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. հոկտեմբերի 12-ին ժամը 12:00-ի սահմաններում Ա.–ը անառակաբարո գործողություններ է կատարել նույն դպրոցի աշակերտուհու նկատմամբ:
Արմեն Ա .–ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է:
Գործը քննվում է երեւանյան դատարաններից մեկում:




























