Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ NEWS.am-ը շարունակում է ներկայացնել կարեւոր իրադարձությունների զարգացման ժամանակագրությունը։

 

  • ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ գնդակոծել է շփման գոտու հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ: Զոհվել է շարքային պայմանագրային, 33-ամյա Հրաչ Մուրադյանը:

  • ԼՂՀ ՊԲ. Զինված ուժերի առաջնագծի հյուսիսարեւելյան հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա շարքային զինծառայող Գեւորգ Մղդեսյանը

  • ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնաժողովը  նամակ է հղել նախագահ Օբամային՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը, օժանդակել Ղարաբաղի բնակչությանը։ 

  • Լեհաստանի հայ երիտասարդները ցույցեր են անցկացրել Վարշավայում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատների առջեւ՝ պահանջելով Բաքվին ագրեսոր ճանաչել

  • ՀՀ ՊՆ. Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանը կրակել է Հայաստանի Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը: Տուժածներ չկան

  • ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է հայկական կողմի 8 զոհերի անունները։ 

  • ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան. Մենք չենք խնդրել խաղաղապահներ մտցնել, բայց անհրաժեշտության դեպքում կարող ենք քննարկել այդ հարցը։

  • Վահրամ Բաղդասարյան. ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է բացատրություններ տան իրենց դիրքորոշման վերաբերյալ: Դա վերաբերում է Բելառուսին եւ Ղազախստանին։ 

  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Deutsche Welle-ին. Մենք պատրաստակամություն ենք հայտնել փաստաթուղթ ստորագրել, որը կնախատեսեր հակամարտության համապարփակ լուծում, այդ թվում՝ կողմերի միջեւ խաղաղարարների ներկայություն, բայց ադրբեջանցիները դա չցանկացան:

  • Սերժ Սարգսյան. Ես երբեք չեմ ասել, թե Ռուսաստանը մեր հովանավորն է, թե ընդհանրապես որեւէ երկիր կարող է մեր հովանավորը լինել: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Միաժամանակ մենք միշտ բացահայտորեն ասում ենք, որ հանդես ենք գալիս Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու դեմ: 

  • Սերժ Սարգսյան. Եթե Հայաստանն այսօր ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, դա կնշանակեր, թե հրաժարվում ենք բանակցությունների միջոցով այդ հակամարտության կարգավորումից: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, որպեսզի լրացուցիչ կերպով չբարդացնենք իրավիճակը: 

  • ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է հայկական կողմի 44 զոհերի անունները։

  • ԼՂՀ ՊԲ. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 15.00-ից մինչեւ 20.00-ն կրակը դադարեցնելու մասին զոհերի մարմինները որոնելու համար։ Աշխատանքները համակարգում են ԿԽՄԿ-ն եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ 

  • ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը. ՄԽ համանախագահները տարածաշրջանից կվերադառնան մի քանի շաբաթից։

  • Վահրամ Բաղդասարյան. Տարբեր պատվիրակություններ են ժամանում Ղարաբաղ: 

  • ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւ. Ռուսաստանի համար Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերությունները հավասարապես կարեւոր են։ 

  • ԱՊՀ համանախագահող երկրների ԱԳ նախարարներ. Պետք է բոլոր հնարավոր քայլերն անել Ղարաբաղում իրավիճակի կայունացման համար: 

  •  ԼՂՀ ՊԲ. ՊԲ հակաօդայինների կողմից ապրիլի 7-ի երեկոյան խոցվել է հակառակորդի ադրբեջանական գրոհային անօդաչու թռչող սարքը:

 NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է խոցելու պահը