Անցյալ գիշեր ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է ապրիլի 5-ին ձեռք բերած կրակի դադարեցման մասին համաձայնությունը, հայտնում է ԼՂՀ ՊԲ-ն։ NEWS.am-ը շարունակում է ներկայացնել կարեւոր իրադարձությունների զարգացման ժամանակագրությունը։
-
ԼՂՀ ՊԲ. Ապրիլի 7-ի գիշերը Ադրբեջանի զինուժը, բացի հրաձագային զինատեսակների եւ ականանետերի կիրառումից, ձեռնարկել է դիվերսիայի 2 փորձ։
-
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն մոտ օրերս կմեկնեն ԼՂՀ։
-
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի զինուժը ապրիլի 6-ին ակտիվ կրակ է բացել Վարդենիսի բնակավայրերի ուղղությամբ։
-
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ կամավորներին. Բոլոր ստորաբաժանումները համալրված են։
-
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
-
ԼՂՀ ՊԲ. Հյուսիսարեւելյան ուղղությամբ (գյուղ Թալիշ) Ադրբեջանի զինուժի ձեռնարկած դիվերսիայի արդյունքում սպանվել է ադրբեջանցի կապիտան 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովը։
-
-
.jpg)
.jpg)
-
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից մեկնում են Ղարաբաղ։
-
ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց եւ երեխաների հետ», ցինիկության գագաթնակետն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով։
-
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով. Ղարաբաղի ճգնաժամի լուծման համար գրեթե բոլոր բաղկացուցիչները արդեն կան:
-
Լավրով. Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտալ, որ Ղարաբաղում կրկնվի ճգնաժամի սրումը։
-
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան. Առանց Ղարաբաղի, բանակցություններն արդյունավետ չեն լինի։
-
ԼՂՀ-ում հաշվում են ադրբեջանական ագրեսիայի պատճառած տնտեսական վնասի չափը։ Հրետանային գնդակոծությունների հետեւանքով տուժել են սահմանամերձ Մատաղիս, Թալիշ գյուղերը, Մարտակերտ ու Մարտունի քաղաքները։
-
ԼՂՀ ԱԺ խմբակցությունները ԵԱՀԿ-ին կոչ են արել գնահատական տալ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողություններին։
-
ԼՂՀ ԱԳ նախարար. Ղարաբաղը պետք է բանակցային գործընթացի մասնակից դառնա։
-
ԼՂՀ իշխանությունները ապացուցողական բազա են հավաքում Ադրբեջանին քրեական պատասխանատվության կանչելու համար։
-
Գնդապետ Կամավոր Խաչատրյան. Ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր վիրավորների թիվը կազմել է 121: Նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ 90% առաջիկա մեկ շաբաթում կապաքինվեն եւ կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրերը:
-
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ժամանեց Երեւան:
-
Լավրով. ՌԴ-ն Ղարաբաղի խնդրի կարգավորման կոնկրետ քայլեր պարունակող փաստաթղթի ընդունման կողմնակից է:
-
Լավրով. Մենք միջոցառումները ներդնում ենք ոչ թե ստատուս քվոն հավերժացնելու համար, ոչ ոք դա չի ուզում։
-
Լավրով. Պուտինը, իսկ դրանից առաջ Մեդվեդեւն ակտիվորեն տարբեր գաղափարներ են առաջ մղել, որոնք թույլ կտան ապաշրջափակել իրավիճակը Ղարաբաղի շուրջ առկա տարածքների ազատագրման միջոցով, միաժամանակ լուծելով ԼՂ կարգավիճակի հարցը: Մենք երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ դա քննարկել ենք։
-
Կարեն Միրզոյան. ԼՂՀ անկախության ճանաչումը Ադրբեջանին զսպելու լավագույն մեխանիզմն է։
-
Ստեփանակերտում կայացել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի ասուլիսը:
-
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Ստեփանակերտ:
-
Մեդվեդեւը՝ Ղարաբաղի մասին. Հակամարտությունը պետք է լուծեն դիվանագետները, ոչ թե զինվորականները:
-
Բակո Սահակյանը համաձայն չէ ղարաբաղյան հիմնախնդիրը տարածքային որակելու փորձերի հետ. Մենք պայքարում ենք Հայրենիքի համար:
-
ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Բաքվի ռազմական ագրեսիայի փաստեր է ներկայացրել:
-
Բակո Սահակյան. Որեւէ նախաձեռնություն չի կարող լիարժեք կյանքի կոչվել, քանի դեռ Արցախը չի մասնակցում բանակցություններին:
-
Բակո Սահակյան. Եթե Ադրբեջանը նորից խախտի հրադադարը,Արցախի զինված ուժերը հասցնելու են անհրաժեշտ հարված:
-
ԼՂՀ ՊԲ. ԶՈՒ-ն եւս մեկ ադրբեջանական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել:
-

-
ԼՂՀ ՊԲ. Ճշտված տվյալներով՝ ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղյան կողմը 36 զոհ, 122 վիրավոր եւ 21 անհետ կորած ունի:
-
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. Եթե Ադրբեջանը զենքը Ռուսաստանից չգնի, կգնի Թուրքիայից կամ Իսրայելից:
-
Բակո Սահակյան. ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում ենք կոշտ գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ:
-
ԼՂՀ ՊԲ. Հայկական հատուկ ջոկատայիններն ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի հատվածից առգրավել են բեռնատար «Ուրալ» մակնիշի զինվորական ունեցվածքով բեռնված «H919QQ» համարանիշի մեքենա:
-
Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը.Ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ ձեռք են բերել Ռուսաստանից։
-
Սերժ Սարգսյան. Մենք, իհարկե, մեծ պատրանքներ չտածելով, ՄԽ համանախագահներից եւ մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ եւ կոնկրետ գործողություններ ենք սպասում։
-
Սերժ Սարգսյան. Ցավում եմ, որ ԵՏՄ մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, միանշանակ է։
-
Մեդվեդեւ. Ես անպայման կխոսեմ ԵՏՄ մեր գործընկերների հետ։ Մասամբ նրանց որոշումը հասկանալ կարելի է, քանի որ բոլորը չեն այսքան լավ իրազեկված ընթացիկ իրադրության մասին, այն մասին, թե ինչ կարող է պատահել, ինչ տեղի կունենա։
-
Բաքվի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի. ապրիլի 6-ի իրադարձությունների ժամանակագրություն (ֆոտո)





























