Ապրիլի 4-ի գիշերը Ադրբեջանի Զինված ուժերը շարունակել են հրետակոծել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը եւ մոտակա հայկական բնակավայրերը։ Մարտերը շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով։ NEWS.am-ը ներկայացնում է ապրիլի 4-ի իրադարձությունների ժամանակագրությունը։
-
ԼՂՀ ՊԲ.Այս գիշեր Ադրբեջանի զինուժը շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու բնակավայրերը։ Առավոտյան ժամը 07:00-ից առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով:Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ եւ տանկեր:
-
ՀՀ ՊՆ.Հայկական կողմը 3 տանկ է ոչնչացրել հյուսիսարեւելյան ուղղությամբ:
-
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Մատաղիսի հատվածում ադրբեջանական սպանված հատուկ ջոկատայինների լուսանկարները։
-
.jpg)
-
.jpg)
-
Կոնգրեսական Բրեդ Շերման.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոր հարձակումներ է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ես խստորեն դատապարտում եմ այդ ագրեսիան, եւ կարծում եմ, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին պետք է դադարեցվի։
-
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգո. Թիրախավորելով քաղաքացիական օբյեկտները՝ Ադրբեջանն խախտում է զինված հակամարտությունը կարգավորող հիմնարար կանոնները։ Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններն վերականգնել Մինսկի խմբի մարմինների հետ հանդիպումները:
-
ԼՂՀ ՊԲ.Թեժ մարտերը շարունակվում են։ Հարավարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կորցրել է եւս 2 տանկ։
-
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահն Ռոբերտ Դոլդ. Ադրբեջանը շարունակում է ասել մեկ բան, անել դրա հակառակը։
-
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Երկրապահ կամավորականների միության» պատվիրակությանը։
-
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ.Ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ են ոչնչացվել, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ։
-
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված 7 հայ զինծառայողների անունները։
-
Ռուսաստանի պատմական գիտությունների դոկտոր Անդրեյ Զուբով. Ռուսաստանը ստիպված կլինի կողմնորոշվել, թե ում է պաշտպանում։
-
ՀՀ խորհրդարանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում հասցեավորված պատասխան տալ ադրբեջանական կողմին։
-
ՌԴ Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկին. ԼՂ խնդրի կարգավորման ուղին անցնում է երկխոսության եւ փոխադարձ համաձայնության միջով։
-
ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյան. Միջազգային միջնորդների հնացած մոտեցումները պաշտոնական Բաքվին կեղծ հույսեր են տալիս։
-
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյան. ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ռազմական հանցագործ է։
-
Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը՝ France24-ին. Ժամանակն է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ ընդունել։ Չի կարելի այլեւս բավարարվել միայն հայտարարություններով։
-
ՀՀ ՊՆ խոսնակ. Ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են կիրառել ծանր տեխնիկա եւ մարտական անօդաչու թռչող սարքեր: Հայ դիրքապահները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային։
-
Ազգային ժողովում 1 րոպե լռությամբ հարգեցին Ղարաբաղում զոհվածների հիշատակը։
-
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան. Ադրբեջանական բանակի շարքերում թուրքական բանակի սպաներ են կռվում։
-
ԼՂՀ ՊԲ.Հակառակորդը շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր: Ղարաբաղյան կողմը ТОС-ի կիրառումից զոհեր չունի։
-
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով. Այս դժվարին պահին չկա իշխանություն ու ընդդիմություն. մենք բոլորս եղբայրներ ու քույրեր ենք։
-
ՀՀ խորհրդարանի պատգամավորներն այցելել են վիրավոր զինծառայողներին։
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ։
-
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով. Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունը նպատահակարմար չէ։
-
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան. Բաքուն շանտաժի է ենթարկում Երեւանին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին։
-
Սերժ Սարգսյան.Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, Հայաստանը ճանաչելու է ԼՂ անկախությունը։
-
Հայ զինծառայող Նարեկ Մալխասյանը պատմել է, թե ինչպես է ոչնչացրել ադրբեջանական ուղղաթիռը։
-
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ.Ադրբեջանը կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին:
-
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով.Պուտինի, Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ որեւէ հեռախոսային բանակցություն չի եղել: Համաձայնեցված համատեղ միջոցառումներ նույնպես չկան:
-
ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո. Բաքուն եւ Երեւանը պիտի հասկանան սրացում թույլ չտալու գործում պատասխանատվությունը:
-
ՌԴ Դաշնության Խորհրդի Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւ. Անկարայի միակողմանի եւ անպատասխանատու դիրքորոշումը յուղ է լցնում կրակին:
-
26-ամյա կապիտան Արմենակ Ուրֆանյանը միայնակ ոչնչացրել է 1 տանկ եւ թշնամու մոտ 10 զինվոր։ Վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին։
-
.jpg)
-
Արմենակ Ուրֆանյան
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.Տարածաշրջանում խաղաղության հաստատման մեջ շահագրգիռ բոլոր կողմերից ակնկալում ենք Բաքվից բացատրություն պահանջել ռազմական գործողություններ սկսելու կապակցությամբ։
-
Սերժ Սարգսյան.Անհրաժեշտ է ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը:
-
Սերժ Սարգսյան.Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ՝ անկախ նրանից հավանում է նրանց, թե` ոչ:
-
Սերժ Սարգսյան.Որեւէ տարածք ադրբեջանցիները չեն «ազատագրել», այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում եւ մի փոքրիկ հատված հյուսիսում, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ:
- ՀՀ ՊՆ.Մարտական գործողությունների ընթացքում հակառակորդը ԼՂՀ զինծառայողների եւ խաղաղ բնակչության դեմ բազմաթիվ գործողություններ է իրականացրել։ Դրանցից առավել ակնհայտ են զինված ընդհարումներին այլեւս չմասնակցող կոմբատանտների եւ ռազմագերիների խոշտանգումները, խաղաղ բնակչության սպանությունները, դիակների խոշտանգումները եւ այլն: Այդ հանցագործությունները ռազմական հանցագործություններ են։ Պատերազմական հանցագործությունների համար ինչպես Ադրբեջանի իշխանությունները, այնպես էլ ռազմական հանցագործություններ կատարած անձինք պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն։
-
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մտադիր է մինչեւ օրվա վերջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել հակամարտության գոտում իրավիճակը:
-
Կիպրոսի կառավարություն. Ադրբեջանին կոչ ենք անում հարգել ստատուս քվոն:
-
Սերժ Սարգսյանն այցելել է մարտական գործողությունների հետեւանքով վիրավորված զինծառայողներին:
-
Հունաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում:
-
Ղարաբաղի բնակիչները մասնակցել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի հուղարկավորությանը։
-

-
ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտգործնախարարի ժ.պ Վիտալի Իգնատիեւի հետ։
-
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան.Սփյուռքի կառույցներն աշխատում են Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու ուղղությամբ։
-
Իտալիայի ԱԳՆ-ն բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ թշնամանքի հետագա ակտերից։
-
ԼՂՀ Գլխավոր դատախազությունում քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի կողմից ագրեսիայի փաստերի առնչությամբ։
-
Լրատվամիջոցներ.ԻՊ-ի ադրբեջանական ջոկատը լքել է Սիրիան եւ մեկնել Ղարաբաղ՝ պատերազմի։
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Հայրենիքի եւ հայրենյաց պաշտպան զինվորների համար մատուցված միասնական աղոթքին:
-
ԼՂՀ կառավարությունը օպերատիվ շտաբ է ստեղծել։
-
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյան. Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Դա միակ արդյունավետ միջոցն է սանձել Ադրբեջանի նկրտումները։
-
ԼՂՀ ՊԲ.Սկսած ապրիլի 2-ից ժամը 11:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 20 զոհ, 26 անհետ կորած, 72 վիրավոր: Ունի նաև 7 տանկի կորուստ: Ադրբեջանական կողմը տվել է 300-ից ավելի զոհ, վիրավորների թիվը ճշտվում է: Կորցրել է 18 տանկ, 2 ուղղաթիռ, մեկ ինժեներական տեխնիկա, 3 հետեւակի մարտական մեքենա, 6 անօդաչու թռչող սարք, 1 ՄՄ-21 («Գրադ») կայանք:
-
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ին տեղեկացրել է ադրբեջանցիների զինվորական հանցագործությունների մասին:
-
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
-
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան.Ադրբեջանը խախտում է Միջազգային մարդու իրավունքները եւ մարդասիրական իրավունքը:
-
ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման կոչ է անում:
-
Դավիթ Տոնոյանը Ստեփանակերտին հարվածելու Ադրբեջանի ՊՆ հայտարարության մասին զգուշացրել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
-
Ադրբեջանական զինուժը ուղեւորատար ավտոբուս է ռմբակոծել Մարտակերտում, զոհվել է 5 մարդ:
-
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը զրուցել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:
-
ԼՂՀ ՊԲ.Մեր զինուժի հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի խաղաղ բնակավայրերի եւ մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով: Զգուշացնում ենք անձամբ Հասանովին եւ նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ եւ ավելի ցավոտ:
-
Ռուսաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերը հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի հաստատման օգտին:
-
ԼՂՀ ՊԲ.Մեկ օրում Ադրբեջանը կորցրել է 11 տանկ, 4 ԱԹՍ: Ընդամենը Ադրբեջանի խփված տանկերի թիվը 29-ն է, 10 ԱԹՍ, 1 «Գրադ»:
-
Ադրբեջանական կողմը ռմբակոծել է լրագրողների մեքենաները, որոնք վերադառնում էին Մատաղիսից: Տուժածներ չկան:
-
Լավրովը Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի ԱԳ նախարարների հետ կքննարկի ղարաբաղյան իրադրությունը:
-
Մարտակերտի շրջանում Ադրբեջանի կողմից մարդատար ավտոբուսի ռմբակոծման հետեւանքով զոհերի թիվը հասել է 7-ի:





























