Նախօրեին Մոսկվայի ոստիկանություն է դիմել մի երիտասարդ կին, որը պատմել է, որ իրեն բռնաբարել են: Տուժածի խոսքով ամեն ինչ կատարվել է այն պահին, երբ ինքը մոտենում էր իր տան մուտքին՝ մի անծանոթ տղամարդ հարձակվել է նրա վրա, քաշել տարել թփերի հետեւը ու բռնաբարել:

«Հանցագործը բռնաբարել է աղջկան տան բակում, որից հետո որոշել է նրան ճանապարհել մինչեւ մուտքը, որպեսզի նրա վրա այլեւս ոչ ոք չհարձակվի: Ավելին, նա գրկել է իր զոհին ու փորձել հանգստացնել, քաջալերել»,- պատմել է Life –ին իրավապահ մարմիններում պորտալի աղբյուրը:

Աղջիկը վստահեցնում է, որ իր վրա հարձակված տղամարդուն չի ճանաչում: Բացի դրանից նա հավելել է, որ հանցագործը ներկայացել է որպես Վասիլի ու խնդրել է, որ աղջիկն այսուհետ ավելի զգույշ լինի:

Բռնաբարության փաստով ՌԴ ՔԿ քննչական բաժնի աշխատակիցները քրեական գործ են հարուցել: Աղջկա նկարագրությամբ մշակվել է հարձակվողի ֆոտոռոբոտը: